Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված հիվանդների թիվը, համավարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ, գերազանցել է 100 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առողջապահության նախարարությունը:
Մասնավորապես, հայտնի է, որ 103 հազար 329 հոսպիտալացվածից 18.5 հազարը վերակենդանացման բաժանմունքներում են:
Համավարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 56 մլն մարդ, վիրուսից մահացել է ավելի քան 820 հազարը: Երկու ցուցանիշներով էլ երկիրն ամբողջ աշխարհում առաջատար է: