Խոյ: Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք խուսափեք չմտածված քայլերից: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, որի ակնկալիքը ունեիք, չեն պարգևի ձեզ: Աշխատեք չենթարկվել սադրանքների՝ հակառակորդներից ոմանք կփորձեն օգտվել ձեր անկեղծությունից:
Ցուլ: Օրը հակասական ընթացք կունենա: Փորձեք հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ում վաղուց չեք տեսել: Երկար բաժանումից հետո դուք այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Այսօր կարելի է նոր ծրագրեր կազմել, կամ ինչ-որ էական բան փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում կենսական ներուժը կպահպանվի:
Երկվորյակ: Այսօր չարժե լայնամասշտաբ ծրագրեր կազմել, կամ ձեռնամուխ լինել երկարաժամկետ պլանների իրականացմանը: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անսպասելի խնդիրներ: Իսկ ահա մեծ ուշադրություն չպահանջող գործերի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:
Խեցգետին: Օրը տրամադրող է արագ գործողություններով արդյունքի հասնելու համար: Կյանքը կերևա նոր գույներով: Ստեղծագործական ներուժը բարձր է, օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել նաև շրջապատի համար: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:
Առյուծ: Օրն անցնում է բավական հանգիստ: Դուք հիմնականում առաջնորդվում եք նախապես մշակած ծրագրերով և դա հաջողությունների է հանգեցնում: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթև եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում՝ տնտեսել այն:
Կույս: Այսօր ուշադրություն դարձրեք ձեզ շրջապատող մարդկանց: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ՝ այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Ընկերների հետ շփվելիս աշխատեք ավելորդ հարցեր չտալ՝ շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է սխալ ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբ դնել դժվար թե հաջողվի:
Կշեռք: Աստղերն այսօր բուռն օր են խոստանում: Հեշտությամբ կհաղթահարեք օրվա մեջ ծագած անսպասելի բարդ խնդիրները, կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք շտապ լուծում կպահանջեն: Պետք չէ կանգ առնել կամ խուսափել դրանց հետ առճակատվելուց: Այսօր դուք ի վիճակի եք կայծակնային որոշումներ կայացնել և բոլոր դժվարությունները հաղթահարել միայնակ:
Կարիճ: Վատ օր չէ կատարված աշխատանքի արդյունքների միջանկյալ ամփոփման, ապագայի հետ կապված ծրագրեր կազմելու համար: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել՝ այսօր ձեր կողքին գտնվելու ցանկություն ունեն այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:
Աղեղնավոր: Այսօր հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց դուր չեն գալիս: Այդ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:Հրավերների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ ծրագրեր կառուցեք:
Այծեղջյուր: Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը՝ շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է: Թույլ տվեք՝ իրադարձություններն իրենց հունով ընթանան, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն օրն է, որի ընթացքում կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:Փորձեք ստուգել թե ձեր շրջապատի մարսիկ որքանովանկեղծ են ձեր հանդեպ:
Ջրհոս: Օրը լավ կդասավորվի, եթե կարողանաք զգուշավորություն դրսևորել և հրաժարվել կասկածելի ձեռնարկների մասնակցելուց: Ցանկալի չէ խոշոր ֆինանսական գործարքներ կատարել, գումար ծախսել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու վրա: Ստիպված կլինեք դժվար խոսակցություն նախաձեռնել՝ իրավիճակը հասկանալու համար:
Ձկներ: Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Նեղացկոտություն դրսևորելու ժամանակը չէ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել՝ հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար: Դուք նորովի կհայտնագործեք նրանց, և այդ հանգամանքը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի: