Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի փետրվարին: