ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։ Նիստի մեկնարկին նախարար Ավանեսյանը խոսեց այս տարվա հունվարի 1֊ից ուժի մեջ մտնող ծխախոտի վաճառքի հրապարակային ցուցադրման արգելքի մասին։
«Յուրաքանչյուր 2-րդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և դրա արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: Հայաստանում, ցավոք սրտի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, տղամարդկանց մոտ՝ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք այս առումով պայքարը հետևողական տանելու առումով»,- ասաց Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:
«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներրին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,-նշեց վարչապետը: