Պոլիէթիլենային տոպրակներ արտադրողները պետք է հարմարվեն նոր իրավիճակին ու կարողանան փոխել իրենց արտադրական կարողությունները: Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով հունվարի 1-ից որոշ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին օրենքը:
«Պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք՝ սա շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում: Հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն այս գործընթացում և ապահովեն օրենքի կիրառումը»,-նշեց Հակոբ Սիմիդյանը: