Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 129 դեպք. մահացել է 3 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 255 դեպք, որոնցից 332304-ը`առողջացած, 7989-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5164 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, առողջացել է 103 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 586 հազար 737-ի:




Լրահոս