Հանրային վայրեր կթույլատրվի այցելել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատով կամ բացասական թեստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հունվարի 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստի բացասական արդյունք կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ:

«Արդեն ամփոփել ենք, և առաջիկա երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային միջոցառումների այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` արված վերջին 72 ժամվա ընթացքում, պատվաստման սերտիֆիկատ կամ ռապիդ թեստի արդյունք` արված վերջին 24 ժամվա ընթացքում»,- Կառավարության նիստում ասաց Ավանեսյանը:

Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց 15 օր հետո:




Լրահոս