Հայաստանի տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սակագնային քվոտան կկիրառվի մեկ տարի ժամկետով։ Իսկ թռչնամսի ներմուծման լիցենզիա կտրամադրի էկոնոմիկայի նախարարությունը։ Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել 2022 թվականի համար մսամթերքի և կաթնամթերքի մի շարք տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանելու և բաշխելու մասին:
Ի դեպ, ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները անդամ պետություններում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի համար 2022 թվականի սակագնային քվոտաները սահմանվել են արտադրության եւ սպառման միջեւ տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի կողմից պահանջվող ծավալները: Օրինակ, խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտաները կկազմեն 5 հազար տոննա, խոզի մսի համար՝ 7,5 հազար տոննա, թռչնամսի մսի եւ ենթամթերքի համար՝ 44 հազար տոննա, կաթնամթերքի շիճուկի ներմուծման համար՝ 0,5 հազար տոննա:
Սյունէ Համբարձումյան