Խառնաշփոթ իրավապահ համակարգում. ՍԴ որոշումը ՊՇՌ թեստավորման մասով աշխատակիցների մոտ խնդիր է առաջացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր`աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիման վրա։ ՍԴ-ի որոշմանը արձագանքեց նաեւ առողջապահության նախարարությունը հայտարարելով, որ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում», – ասված է նախարարության հայտարարության մեջ, սակայն նշված չէ՝ եթե ոչ սեփական գրպանի և ոչ էլ պետության հաշվին, ապա ո՞ւմ:

Եվ ահա ՍԴ այս որոշումը խառնաշփոթ է ստեղծել իրավապահ համակարգում: Մասնավորապես,  ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, իրավապահ համակարգի աշխատողները մինչ այդ ՊՇՌ թեստավորում իրականացրել են հետեւյալ կերպ, օրինակ որպեսզի ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները աշխատանքից չկտրվեն եւ դռնեդուռ չնկնեն թեստավորման համար, պայմանավորվածություն են ձեռք բերել թեստավորմամբ զբաղվող հաստատությունների հետ, որ կոնկրետ մեքենա գնա իրավապահ համակարգ: Արդյունքում, այս ճանապարհով աշխատողների թեստավորումը իրականացվել է շատ արագ եւ չի տուժել իրավապահ մարմինների աշխատանքը : Սակայն ՍԴ որոշումից հետո թեստավորման հաստատությունները հրաժարվել են գնալ պետական կառույցներ եւ իրականացնել թեստավորումը:

Եվ ահա այս օրերին իրավապահ համակարգում հարց է բարձրացվել, որ ինչ փոխվեց ՍԴ որոշումից հետո, ոչին , քանի որ պետությունը իր հաշվին չի իրականացում քաղաքացու թեստավորումը, մի բան էլ իրենք ընկան կրակը եւ պետք է հիմա ընկնեն դռնեդուռ, թե որտեղ թեստվորվեն ու շտապ հասնեն աշխատանքի : Իսկ ինչու են թեստավորմամբ զբաղվող հաստատությունները հրաժարվել գնալ պետական կառույցներ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ նրանց բացատրել են, թե այս քայլին գնացել են մեկ նատակով, որ հետագայում չշահարկեն, թե պետական կառույցի աշխատողներին ստիպում են թեսավորվել, ուստի ինքներդ գնացեք եւ անձամբ լուծեք Ձեր թեստավորման հարցը:

Ք.Մ




Լրահոս