ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել.
«Անհանգստությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը եւ համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու եւ երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու եւ արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։