7 մլն դրամ և մեկ բնակարան Կենտրոնում. ինչ ունեցվածք ունի Վաղարշակ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղարշակ Հարությունյանը, որը երեկ Ռուսաստանում նշանակվեց դեսպան, Երեւանի կենտրոնում մեկ բնակարան ունի։ Հարությունյանը բնակարանի միանձնյա սեփականատերն է։

Այս մասին ArmLur.am-ին հայտնի դարձավ նրա ներկայացրած 2020 թվականի տարեկան հայտարարագրից։ Նորանշանակ դեսպանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է տարեսկզբին կազմել է 1 մլն 725 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 7 մլն 752 հազար դրամ։

Հարությունյանի 2020 թվականի ողջ եկամուտը կազմել է ընդհանուր 10 մլն 102 հազար դրամ։ Միայն կենսթոշակը ամսական կազմել է 412 հազար դրամ։ Իսկ պաշտպանության նախարարությունից ամսական ստացել է 429 հազար դրամ։

Տեղեկացնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 20-ին էր նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարար։ Հարությունյանը 2021-ի հուլիսի 20-ին էր ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Ս․Հ․




Լրահոս