
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և այն կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի վերաբերյալ։