Զինված մտել է «Մարկետ 24» խանութ եւ զենքը պահել խանութի աշխատակցի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Մուշեղ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021 թվականի մայիսի 29-ին` ժամը 03:20-ի սահմաններում, ինքնությունը թաքցնելու և հետագայում չբացահայտվելու նպատակով քողարկվել է դիմակով և ձեռնոցներով, ապա օգտվելով Հերացի 4 հասցեում գտնվող «Մարկետ 24» խանութ սրահի հաճախորդների բացակայությունից, ներխուժել է խանութի սրահ և իր հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով մոտցել է խանութի դրամարկղի մոտ որտեղ կանգնած է եղել խանութի աշխատակից՝ Վահագն Մարտիրոսյանը, նախապես հափշտակություն կատարելու նպատակով իր հետ վերցրած ատրճանակը գրպանից հանելով, ուղղել է Վահագն Մարտիրոսյանի ուղղությամբ նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է դրամարկղի գումարը, սակայն այդ պահին նույն խանութ սրահ ներս մտած հաճախորդին նկատելով դիմել է փախուստի :

Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Ք.Մ․




Լրահոս