
20-ամյա միանձնուհի Թենզին Վանգմոնը ինքնահրկիզվել է Դեյչեն Չոկորլինգ վանքի պատի մոտ, որը գտնվում է Չինաստանի հարավ արեւմուտքում:Այս կերպ երիտասարդ կինը որոշել է հաարակության եւ քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել Դալայ լամայի վերադարձի և Տիբեթում դավանանքի ազատության խնդրների վրա:Նշենք, որ նա առաջին կինն է, ով պաշտոնական Պեկինի հակատիբեթյան քաղաքականության դեմ, ի նշան բողոքի, ինքնահրկիզվել է: Սակայն այս ինքնահրկիզման դեպքը միակը չէ: