ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ և մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք էր բերել արտերկրում ու հետը բերել Հայաստան:
Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրեց 9 մմ տ/չ 328 փամփուշտ:
Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են։




Լրահոս