Տոկաևը հրամայել է առանց նախազգուշացման կրակել և ոչնչացնել ահաբեկիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը հայտարարել է, որ հրամայել է իրավապահ մարմիններին և բանակին առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա՝ մինչև ոչնչացնելը։

«Ես կարգադրել եմ իրավապահ մարմիններին և բանակին առանց նախազգուշացման կրակ բացել՝ մինչև ոչնչացնելը», – ասել է Տոկաևը Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում։

Ղազախաստանի նախագահը նաև ասել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն բանակցել ահաբեկիչների հետ։

«Արտասահմանից կողմերին կոչ է արվում բանակցել խնդիրների խաղաղ լուծման համար: Ինչպիսի՜ հիմարություն: Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ։ Մենք ստիպված ենք եղել գործ ունենալ զինված և պատրաստված ավազակների հետ»,- ասել է Տոկաևը:




Լրահոս