
Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը, ով հայտնի է Դիկի Արման անունով, հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի շտաբը։
Ենթադրաբար, նա մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու մեջ, թեև տղամարդը փորձել է զրուցել ամբոխի հետ։ Սոցցանցերի միջոցով նա կոչ է արել խաղաղ ցույցեր անցկացնել, վերջ տալ թալանին ու անկարգություններին։ Նախօրեին նա Թուրքիայից էր վերադարձել Ղազախստան: