Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության գործելաոճը չի դադարում զայրացնել քաղաքացիներին։ Այս անգամ քաղաքացիները դգոհում են տեւական հերթերից եւ վատ սպասարկումից։ Այս մասին նրանք անգամ բարձրաձայնում են սոցիալական ցանցերով։ Օրինակ, նրանցից մեկը գրել է հետեւյալը․ «Մոտենում ես գրանցման տերմինալին ու պարզվում է հերթում 55 հոգի սպասող կա, երբ բաժանմունքում ընդամենը 5 հոգի է սպասում։ Սպասարկում է ընդամենը մի աշխատակից, որն էլ ուղիղ կես ժամ ուղարկվող ինչ որ առաքանի է փաթաթում։ Բոլորը մոտենում են թուղթ քաշում ձևի համար ու հին ավանդական ձևերով իրենց հարցերը լուծում։ Քո հերթական համարը 94-ն է, բայց տաբլոյի վրա դեռ 38-ն է սպասարկվում։ Երբ փորձում ես հասկացնել, որ էդ ձևական համակարգը դեռ աշխատեցնել է պետք, մունաթ են գալիս։ Ես ուղիղ կես ժամ ա թուղթը ձեռքս սպասում եմ, արդեն 10 հոգի մոտեցան ու գնացին, բայց տաբլոյի հերթը նույնն է»։
Նշենք, որ քաղաքացին դժգոհել է «Հայփոստ»-ի 0014 փոստային բաժանմունքի սպասարկումից։ Նա նաեւ նշել է, որ 3 օր է, ինչ մոտենում է, կես ժամ անցկացնում այնտեղ ու անարդյունավետ սպասում․ «Գնում մյուս գործերս անելու, ինչ է թե դռան վրա ծանուցում են թողել, որ նամակ ունեմ ստանալու»։
Իսկ մեկ այլ քաղաքացի նշել է, որ ինքը մի քանի անգամ գնացել է փոստային բաժանմունք, բայց չի կարողացել ստանալ իր առաքանին. «Պարզվեց ՊԵԿ-ի ծրագիրն ա, ծանրաբեռնված ա ամբողջ օրը, պետք ա գալ առավոտյան 9-ին, որ ծրագիր լինի, այլապես 1 հատիկ առաքանին կտան լավագույն դեպքում կես ժամում»:
Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «Հայփոստ»-ի գործելաոճից հանրությունը դժգոհում է։ Կհիշեք՝ ամռան ամիսներին օրերով հնարավոր չէր լինում առաքանի ուղարկել ՀՀ մարզերով եւ դեպի Արցախ, ծրագիրը չէր աշխատում։
Ս․Հ․