90 -ական թվականների հայկական շոուբիզնեսի երբեմնի կարկառուն դեմքերն այսօր այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալում, ոմանք զբաղվում են բիզնես գործունեությամբ, իսկ ոմանք էլ պարզապես ժամանակի հոսքի հետ չեն հասցնում շարժվել։
ArmLur.am-ն այսօր հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է նրանցից մի քանիսին.
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը, վերջին տարիներին սկսել է պասիվ գործունեություն ծավալել, ավելին երգչուհին վերջերս է բացել իր նոր ռեստորանը և այժմ գերադասում է զբաղվել նոր բիզնեսի բարգավաճմամբ, այլ ոչ թե նոր երգեր ստեղծելով։
Երգչուհի Աիդա Սարգսյանը, ով արդեն երկար տարիներ է, ինչ դստեր հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույնպես հեռացել է երգարվեստից և չունի երբեմնի փառքը։
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը չնայած բավականկն ակտիվ է ինստագրամի իր սոցցանցի էջում, հաճախ է շփվում և ավելի բաց է իր երկրպագուների և հետևորդների համար, բայց հրաժարվել է տեսահոլովակներ նկարահանելուց։ Երգչուհի այժմ նախընտրում է երգել տարբեր կորպորատիվ միջոցառումների ժամանակ և իհարկե կրթում է իր իսկ հիմնադրած դպրոցի սաներին։
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանը։ Վերջինիս վերջին տեսահոլովակը նկարահանվել է 2018թ.֊ին դստեր` Սիրուշոյի հետ միասին։
Երգչուհի Նառան։ Նրա վերջին տեսահոլավակը նույնպես նկարահանվել է 2018 թ.֊ին, և այլևս երգչուհին ոչ մի ֆորմատով չի ներկայացել իր լսարանին։
Շարունակելի…
Լիդա Եղիազարյան