Խաչի այս տարվա կնքահայրն է ընտրվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։ Նա 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվոր, հերոս Վարդան Ամալյանի հայրն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարի օրհնությունից հետո սուրբ խաչը փոխանցվել էր Արիության մեդալի արժանացած զինծառայող, կրտսեր սերժանտ, շիրակցի Գոռ Պետրոսյանին։
Նշենք, որ նախկինում Խաչի կնքահայր ընտրվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Սերյան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը, Ջալալ Հարությունյանը։ Ընդունված կարգի համաձայն` հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, ու տրվում է փրկարար ավետիսը. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ ավետիս։ Ի դեպ, Խաչի քավորին ընտրում են նաեւ հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, հայրենասիրությունը: Խաչքավորը պարտավորվում է մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր: Այս դեպքում՝ այս պատվարժան կոչմանն արժանացավ Դավիթ Ամալյանը:
Օրինակ, Խաչի կնքահայր լինելու պատիվը երկու անգամ՝ 2010 եւ 2017 թվականներին վստահվել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, 2018 թվականին՝ ՊՆ նխկին ղեկավար Վիգեն Սարգսյանին։
Նշենք, որ միաժամանակ Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու խաչի քավոր ընտրվել է ՌԴ ժողովրդական արտիստ, հաղորդավար, հումորիստ, գրող Եվգենի Պետրոսյանը: Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու խաչի քավորը արցախյան երրորդ պատերազմի մասնակից փոխգնդապետ Սմբատ Քառյան է եղել: Նա կիսատ էր թողել ուսումը եւ Մոսկվայից վերադարձել Հայաստան՝ մասնակցելու պատերազմին: Սմբատը վիրավորվել է Մարտունիում։
Ս․Հ․