Արգենտինայի հավաքականի մարզիչն առաջարկել է Մեսսիին չխաղալ առաջիկա 2 հանդիպումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին առաջարկել է Լիոնել Մեսսիին բաց թողնել ԱԱ-2022-ի ընտրական հաջորդ երկու հանդիպումները՝ Չիլիի (հունվարի 27) և Կոլումբիայի (փետրվարի 1) հավաքականների դեմ, հաղորդում է TyC Sports-ը։

Ըստ տեղեկությունների՝ Սկալոնին Մեսսիին առաջարկել է Արգենտինայի հավաքական չկանչել իրեն, քանի որ Մեսսին օրերս վարակված է եղել կորոնավիրուսով: Մեսսին ժամանակ է պահանջել մտածելու համար ու դեռ պատասխան չի տվել։

Արգենտինայի հավաքականն արդեն երաշխավորել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության իր ուղեգիրը։ Թիմը ցանկալի արդյունքի հասել էր դեռ նոյեմբերին, այնպես որ Չիլիի և Կոլումբիայի հավաքականների հետ հանդիպումները էական չեն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հունվարի 2-ին հայտարարեց Մեսսիի կորոնավիրուսով վարակվելու մասին, իսկ 3 օր անց՝ հունվարի 5-ին հայտարարեց նրա ապաքինման մասին։




Լրահոս