
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 345713. հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 մարդ (+27), կատարվել է 2 599 841 (+4985) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 753–ը (+165):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, մահերի ընդհանուր թիվը 7999 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 1-ով և դարձել 1512։