ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոնանկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշման մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Մասնավորապես որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.

2022 թվականի հունվարի 3-ից Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Հավելենք, որ որ Աննա Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր նախորդ տարվա հունվարին՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի օրոք։




Լրահոս