ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու եւ նորմալանալու միտում ունի»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է կազմակերպում։
Ավելի վաղ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Պուտինին առաջարկել էր Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի տեսաժողովի ձեւաչափով զրույց անցկացնել՝ ՀԱՊԿ ղեկավարների միջեւ։
Մանրամասները՝ տեսանյութում