Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 568-ով՝ հասնելով 10 634 603-ի: Այս պահին բուժվող պացիենտների թիվը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 653 042-ի, վկայում են շտաբի տվյալները։
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 20 449-ով՝ հասնելով 9 666 161-ի, հայտնել է դաշնային օպերատիվ շտաբը։
Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 796-ով՝ նախորդ օրվա 787-ի դիմաց՝ հասնելով 315,400-ի։