
Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրակոցները լսելի են եղել նաեւ գյուղում: «Կրակոցները սկսվել են այսօր ժամը 14։20-ից, դրանք հայկական կողմը լռեցրել է ժամը 15։00-ի կողմերը»,- մեզ հետ զրույցում նշեց Արտյոմ Երանոսյանը։ Միաժամանակ նրա խոսքով, վիրավորների մասին տեղեկություններ չկան: