Հետախուզման մեջ գտնվող վարորդը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունվարի 7-ին, ժամը 22.30-ին, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Գրիշա Ն.-ին։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս