Քերոլայն Քոքսն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ:

Իր ելույթում Քերոլայն Քոքսն ընդգծել է, որ համառոտկանդրադառնա Լեռնային Ղարաբաղին, որտեղ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

«2020 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է փախել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տներից այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ»- ասել է Քոքսը։

Եզրափակելով խոսքը՝ Քերոլայն Քոքսը հարց է հնչեցրել՝  կարո՞ղ է կառավարությունը հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի անտեսի օգնության այս ճիչը և կապահովի պատերազմի պատճառով տեղահանված հազարավոր հայերին հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը։ Նա հորդորել է ավելի մեծ առաջնահերթություն տալ իր կողմից մատնանշված խնդիրներին և նմանատիպ իրավիճակներում առաջացող բազմաթիվ այլ խնդիրների։




Լրահոս