Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 855 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 604 716, վերջին մեկ օրում` 4875 նոր թեստավորում:

Վերջին տվյալներով ապաքինվել է 332 886 անձ` վերջին մեկ օրում 133 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8001 է:




Լրահոս