
«Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը այսօր ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամները: «Ապրելու երկիր» կուսակցության անդամներն ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից: