ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90-ականների շոուբիզնեսից հայտնի աստղեր, ովքեր ստվերում են մնացել. Մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

90 -ական թվականների հայկական շոուբիզնեսի երբեմնի կարկառուն դեմքերն այսօր այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալում, ոմանք զբաղվում են բիզնես գործունեությամբ, իսկ ոմանք էլ պարզապես ժամանակի հոսքի հետ չեն հասցնում շարժվել։

ArmLur.am-ն այսօր հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է նրանցից մի քանիսին.

Երգչուհի Նաիրա Տեր-Կարապետյանին այսօր քչերը կհիշեն, չնայած, որ նրա երգերը ժամանակին բավականին սիրված էին եւ մեծ պահանջվարկ էին վայելում: Ի դեպք նշենք, որ երգչուհին ավելի քան 20 տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում:

Երգչուհի Արմինկան, ով որդու հետ  արդեն երկար տարիներ է ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում դադարել է ակտիվ երաժշտական  գործունություն չի ծավալել: Երգչուհին վերջին տեսահոլովակը նկարահանել է 2020 թվականին:

Երգչուհի Աննա Խաչատրյանը շուրջ երկու տարվա դադարից հետո վերջապես 2021 թվականին ներկայացավ նոր տեսահոլովակով «Շուշի», որը բավականին աղմկալի մուտք ունեցավ:

Երգչուհի Լիանա Ալավերդանը, ոչ միայն պասիվ է համացանցում, այլ նաեւ իր երաժշտական գործունեության մեջ: Նրա վերջին տեսահոլովակը նկարահանվել է 2018 թվականին:

Երգչուհի, 90-ականների սեքս-խորհրդանիշ Լիլիթ Կարապետյանը վերջին տեսահոլովակը նկարահանել է 2017 թվականին:

Շարունակելի…

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մաս առաջինը՝ այստեղ

Լիդա Եղիազարյան




Լրահոս