ArmLur.am-ին են դիմել «Հայփոստ» ընկերության փոխանակման կետի աշխատողները: Նրանց խոսքերով, իրենց այս եւ նախորդ տարի չի տրվել պարգեւավճար: Մեզ ահազանգած քաղաքացիների պատմելով, աշխատանքի ծավալը զգալի մեծացել է նախորդ տարիների համեմատ, բայց ոչ աշխատավարձի չափն է ավելացել, ոչ էլ պարգեւավճար են ստանում:
«Հայփոստ»-ի բողոքող աշխատողները պնդում են, որ չեն կարողանում ապրել ստացած աշխատավարձով: Սրան գումարած նաեւ սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների գնաճը:
Այս խնդրի առնչությամբ ArmLur.am-ը դիմեց «Հայփոստ», որտեղից ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն ասաց. «Ով գրաֆիկից ավել աշխատել է, համապատասխան հավելավճար ստացել է: ՙՀայփոստ՚-ը կորպորատիվ կառավարման հիմունքներով է աշխատում, եթե պարգեւավճար լինի, ապա կստանան երկրորդ եռամսյակում՝ ըստ ֆինանսական տարվա ցուցանիշների»:
Ս.Հ.