Ղազախստանում մահացած են գտել երկու բարձրաստիճան ուժայինների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովին և Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամաթ Իբրաևին, մահացած են գտել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ նրանք կարող էին ինքնասպան լինել ցույցերից հետո:

Իբրաևին գտել են մայրաքաղաք Նուրսուլթանում գտնվող իր տան բակում, Սուլեյմանովին մահացու հրազենային վնասվածքով գտել են իր աշխատասենյակում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սուլեյմանովին սպառնացել են տրիբունալով այն պատճառով, որ ոստիկաններից մի քանիսն անցել էին ցուցարարների կողմը։




Լրահոս