Պատերազմում նյութական վնաս կրածների դիմումները կընդունեն փետրվարի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի գիտություն Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա որոշման շահառուների.

Սույն թվականի հունվարի 10-ից ժամանակավորապես դադարեցվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը՝ հավաքագրված դիմումների ուսումնասիրման և թվայնացման նպատակով:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից, վերոնշյալ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները սույն թվականի փետրվարի 1-ից:




Լրահոս