
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:
Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկը։ Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը տոնել է 2020 թվականին: