
N զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություններ։
Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ և պատվոգրեր հանձնել առավել աչքի ընկած զինծառայողներին։