Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործով ԱԱԾ հարցաքննել է ՊՆ 20պաշտոնիայի.ովքեր են նրանք
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործով ԱԱԾ-ն, բացի մեղադրյալներից, հարցաքննել է ՊՆ մոտ 20 պաշտոնյայի, որոնց մի մասը ավիացիայի վարչության աշխատակիցներ են, որոնք առնչվել են հրթիռների ձեռք բերման գործին: Հարցաքննվել են նաև ՊՆ նախկին նախարարի տեղակալները, ֆինանսական մասով պատասխանատուները, նախարարության դեպարտամենտի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Ի դեպ, մեղադրյալներից է նաեւ ԳՇ պետի տեղակալ Արտակ Դավթյանը, որին ցանկանում են պաշտոնից ազատել, սակայն նրան փոխարինող չեն գտնում, իսկ քաղաքական իշխանությունը ում էլ առաջարկում է, նրանց մերժում են՝ ասելով, թե չեն կարող:
Հավելենք, որ 2021-ի տարեվերջին այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել ու կողմերին ժամանակ տրամադրվել՝ նյութերին ծանոթանալու համար:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
Ք.Մ.