ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսուցիչների համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում: Ուղեցույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական նյութ դպրոցներում օգտագործելու համար: Երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների եւ այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին. այդ դեպքում երեխաները կկարողանան պատշաճ իրացնել իրենց իրավունքները, պաշտպանել այլ երեխաների իրավունքները եւ թույլ չտալ դրանց խախտումը, ինչպես նաեւ լինել իրավավիճակից ու սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատու քաղաքացիներ:

Ուղեցույցում ներկայացված են երեխաների իրավունքներին առնչվող հաճախ հանդիպող իրավիճակներ, եւ հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով հնարավորություն է ստեղծված սովորել երեխաների իրավունքները, ինչպես նաեւ գտնել երեխաների լավագույն շահերից բխող լուծումներ կոնկրետ իրավիճակների համար:

 

 

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված՝ նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքով՝ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ ցուցանիշներ առկա են Երեւանում: «Վերջին տվյալներով՝ ստացիոնար բուժում է ստանում 661 բուժառու, որից շուրջ 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են: Երեւանի մանկական բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 17 երեխա: Առավել խոցելի են 0-4 տարեկանները, նրանց մոտ հիվանդությունը ծանր է ընթանում»,- ասել է Եվգենյա Խաչատրյանը: Մշտադիտարկում իրականացվում է նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում: Հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ բացակայությունների թիվն աճել է: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում: Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հարբուխ, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ: Կարող է ուղեկցվել ջերմությունով կամ առանց դրա: Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակները, ախտահանել ձեռքերը, պահպանել հակահամաճարակային կանոնները: Եվգենյա Խաչատրյանը նշել է, որ կանխարգելիչ կարեւոր գործոններից է նաեւ դիմակ կրելը, որը կօգնի վարակի շղթան կոտրելու գործում: Գրիպի կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը: Եվգենյա Խաչատրյանը նշել է, որ պատվաստանյութերն առկա են պոլիկլինիկաներում, ցանկացողները կարող են դիմել:

 

 




Լրահոս