Լուսանկարն արվել է Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին
Երեկ 2 ժամից ավելի արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում:
Տեղացած ձյան բքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողացել երթեւեկել:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:
Հարություն Ամիրխանյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՎԱԾ-ը սահմանված որոշակի վավերապայմաններով եւ ձեւով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումը: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, աջակցող միջոցների եւ այլ ծառայությունների տեսակները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ինչպես կարելի է ձեռք բերել:
Նելլի Կիրակոսյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով: ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղեկանքը տրամադրվում է՝
հայերեն (ձեւ N 1 բնօրինակ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 1 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ),
այերեն-անգլերեն (ձեւ N 2 բնօրինակ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 2 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ),
հայերեն-ռուսերեն (ձեւ N 2 բնօրինակ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 2 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքները (ձեւ N 1, ձեւ N 2) պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով եւ տրամադրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ըստ դիմողի ցանկության:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք: Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում: