ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Երեկ Լոռու մարզի Մեծ Պարնիի Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ հայր եւ որդի Հովհաննես եւ Մանվել Քյասինյանների, ինչպես նաեւ Վարդան Աշուղաթոյանի անուններով:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած: Ուզում եմ իմանալ՝ կարող է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:

Գայանե Մխիթարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով: Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում, եւ նա մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար) տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում)՝ համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:

Լիլիթ Մարկոսյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ներկայացել՝

1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,

2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժաանակը,

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,

7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:

  1. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։




Լրահոս