Ոստիկանությունը հայտնել էր, որ հունվարի 9-ին, ժամը 04.13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկ կա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները զննությամբ ոչինչ չեն հայտնաբերել:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են կեղծ ահազանգը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 12.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Կատարվում է քննություն։ Նշենք, որ երիտասարդ տղան, որին իրավապահները ռումբի կեղծ ահազանգի մասով բաժին էին տարել, բաժնում ասել է, թե ինչու է այդ քայլին գնացել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների նա իրավապահներին պատմել է, որ իրեն թույլ չեն տվել ակումբ մուտք գործել, ինչի համար էլ նա ահազանգել է եւ ասել է, թե ակումբում պայթուցիկ նյութ կա: Ասել է թե՝ վրեժ է լուծել իրեն ակումբ չթողնելու համար եւ այս քայլով հարամել է ակումբի առօրյան:
Ք. Մ.