ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադր համարվող Վարդանյանը վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանից:
ArmLur.am-ը երեկ ու այսօր փորձեց կապ հաստատել Վարդանյանի հետ՝ տեղեկության մասին մեկնաբանություն ստանալու համար: Նրա հեռախոսահամարին նախ ինչ-որ տղամարդ պատասխանեց՝ ասելով, թե տիկին Ծաղիկը հեռախոսն աշխատավայրում է մոռացել, իսկ այսօր արդեն «բաժանորդն անհասանելի էր»:
Մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանի հովանավորությամբ՝ Վարդանյանն առաջիկայում Երևանի քաղաքապետարանում աշխատանքի կանցնի՝ զբաղեցնելով քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը:
Ս.Վ.