ArmLur.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը հայտնեց, որ նոյեմբերի 16-ի հակառակորդի կողմից գերեվարված եւ այժմ ՀՀ իրավապահների կողմից կալանավորված զինխառայողներից երկու հոգու վիրահատել են: Ավելին, Սիրանույշ Սահակյանը հայտնեց, որ այցելել են զինծառայողներին եւ ծանոթացել նրան վիճակին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործով ուշագրավ դեպքեր են սպասվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի և ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին:
Նրանցից երեքի դիերը նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին վերադարձվել էին հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է
Արդյունքում. Ադրբեջանական գերությունից մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Տվյալ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է, մեղադրող դատախազը դիմել է վերաքննիչ դատարան։ Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ կալանավորված 4 զինծառայողներից մեկը եղել է դիրքի պատասխանատուն, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները։
«Մասնավորապես մարտական հերթափոխություն իրականացնող դիրքերի զինծառայողները տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնողներին։ Դիրքերի անձնակազմը նշված գործողությունները կատարելու փոխարեն, թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ», – մանրամասնել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Քննչական կոմիտեից նաև փոխանցել էր, որ դիրքերը թողած 5 զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։
Քնար Մանուկյան