ՖՈՏՈ. Աշխատածս գումարով նվերներ եմ գնել հարազատներիս և ընկերներիս համար. Անետտա Աղաբեկյանը՝ ամանորյա ծախսերի և 2021-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել երգչուհի Անետտա Աղաբեկյանի հետ:

-Անետտա՛, ինչպե՞ս դիմավորեցիք 2022 թվականը, որտեղ և ինչքան գումար ծախսեցիք Ամանորին:

– Ամանորը դիմավորել եմ աշխատանքային միջավայրում՝ բեմում։ Աշխատածս գումարով նվերներ եմ գնել հարազատներիս և ընկերներիս համար։ Ավելացնեմ նաև, որ Ամանորը իմ ամենասիրելի տոներց մեկն է։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք այս տարվանից։

-Սպասելիքներս մեծ են, քանի որ առաջիկայում ունեմ նոր երգեր, նոր մտքեր, որոնք պետք է կյանքի կոչեմ։

– Այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։

– Ամանորն այս տարի ինձ համար յուրահատուկ էր, որովհետև Ամանորի գիշերը՝ աշխատանքիս ընթացքում, վայելեցի հանդիսատեսիս սերն ու ջերմ ընդունելությունը։

– 2021 թվականը երեք բառերով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:

-Ձեռքբերումներ, հույզեր և առաջընթաց:

-Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն և այլն…

-Աշխատասիրություն:

– Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:

-Երախտապարտ եմ իմ Աստծուն ինձ ընձեռած շնորհի համար։

– Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:

-Ամենամեծ դասը այն էր, որ սկսեցի տարբերակել իմ լավն ու վատը ցանկացող «ընկերներիս»։

– Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ եւ ի՞նչ:

-Առաջին անգամ այս տարի Սուրբ Ծննդյան ավանդական ուտեստներն եմ իմ ձեռքով պատրաստել։

– Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:

-Ամենաթանկարժեք նվերը տարվա ընթացքում համարում եմ երգարվեստում իմ նոր ձեռքբերումները:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս