ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով է պայմանավորված հացի արտադրության ծավալների նվազումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ 2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 240 հազար 7 տոննա հաց, մինչդեռ 2020-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 245 հազար 639 տոննա հաց:

Այսինքն՝ հացի արտադրության ծավալները նախորդ տարվա 11 ամիսներին 2.3 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է ոչ միայն մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ, այլեւ՝ գնողունակության անկմամբ: Քանի որ բնակչության գերակշիռ մասը վերջին շրջանում նախընտրում է հաց գնել ոչ թե խանութից, այլ թխել տանը:

Ս.Հ.




Լրահոս