Եվրոպայում 2022 թվականի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 7 միլիոն նոր դեպք, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Հունվարի 10-ի դրությամբ 26 երկրներ հայտնում են, որ ամեն շաբաթ իրենց բնակչության ավելի քան 1%-ը վարակվում է COVID-19-ով: Մահացության մակարդակը կայուն է և շարունակում է մնալ ամենաբարձրն այն երկրներում, որտեղ COVID-19-ի պատվաստումների ավելի ցածր ցուցանիշ է արձանագրվում»,- ասել է Կլյուգեն։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրներից 50-ը հայտնել են Omicron շտամի դեպքեր մասին։Այն արագորեն դառնում է գերիշխող վիրուս Արևմտյան Եվրոպայում և այժմ տարածվում է Բալկաններում»,- պարզաբանել է նա:
Առողջապահության գնահատման ինստիտուտը կանխատեսում է, որ առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում Եվրոպայի բնակչության ավելի քան 50%-ը վարակվելու է Omicron-ով: