Հայաստանի Հանրապետության առանձին հատվածներում հունվարի 12-ին երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Քամին արեւմտյան է՝ 2-5 մ/վր: Ինչպես հայտնել են «Հայգպետհիդրոմետ»-ից, Երեւանում առայժմ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +3 +5:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ -3 +1,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +1 +3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ 0 +3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +1 +5,
Լոռիում գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +5 +9,
Տավուշում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +7 +10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ -2 +1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +2 +5,
Արարատում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +3 5,
Արմավիրում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +3 +5,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +1 +4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +2 +6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +10 +14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +8 +12,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +10 +14։