Իրանը վերաբացել է ցամաքային սահմանները հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին։
Վահիդին նշել է, որ սահմանները, որոնք փակվել էին 15 օր առաջ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով, վերաբացվել են, և հարևան երկրների քաղաքացիները կարող են Իրան այցելել ցամաքային ճանապարհով։
Նախարարի խոսքերով՝ Իրան այցելելու համար այցելուները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն։
Իրանցի նախարարն ընդգծել է, որ այն երկրների համար, որտեղ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելի էր, վերականգնվել են նաև ուղևորատար թռիչքները։ Որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, արգելված է թռիչքներ կատարել դեպի Իրան։
Հիշեցնենք, որ Իրանը փակել էր սահմանները 2021 թվականի դեկտեմբերի 25-ից՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման պատճառով։