Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: Մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 32 հազար 968, 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 33 հազար 346: Իսկ նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում ծնվել է 33 հազար 587 երեխա:
Բացի այս, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 418-ից հասնելով 462-ի: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արձանագրվել է 0-1 տարեկան մահերի 232 դեպք, 0-4 տարեկան 262 մահվան դեպք: Սրան զուգահեռ, նկատենք, որ մահացածների թիվը եւս ավելացել է՝ 133-ով:
Ս.Հ.