
Պահպանողական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվը վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է սերիական ստախոս կորոնավիրուսի պայմաններում Դաունինգ սթրիթում երեկույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո և նրան առաջարկել է հեռանալ պաշտոնից, հայտնում է The Independent-ը։
Գրիվը մեղադրել է բրիտանացի առաջնորդին վստահությունը կորցնելու և կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու մեջ։
Նա նաև ընդգծել է, որ պահպանողական պատգամավորները, որոնք դժգոհ են գործող վարչապետի պահվածքից, պետք է պահանջեն նրա հրաժարականը։
BBC-ի և ITV-ի լրագրողները պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնակցել է Դաունինգ սթրիթի երեկույթին 2020 թվականի մայիսին, այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր խիստ սահմանափակումների մեջ՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակի պատճառով: